Skip to content

Արմենիա Արթ Ֆեյրի

Մշակութային ծրագիր

«Արվեստի Շաբաթ»

25 May – 2 June

«ԱՅՐՎԱԾ ԱՐԽԻՎՆԵՐ» ցուցադրություն

Հայաստանի ազգային պատկերասրահ, Արամի 1

Լեհական Ասիմետրիա ցուցասրահը ներկայացնում է «Այրված արխիվներ» ցուցադրությունը:
Ռաֆալ Լևանդովսկու համադրությամբ ցուցահանդեսը փորփրում է անցյալը՝ ուսումնասիրելու պատմական գեղարվեստական իրադարձությունները և մշակութային ու քաղաքական երևույթների ազդեցությունը արվեստագետների և նրանց աշխատանքի վրա: Կարդալ ավելին

17 May - 17 June

Ցուցադրություն՝ «Սահմա» (die Grenze)

Հայ արտ մշակութային կենտրոն​, ​ Մաշտոցի 7 ա, Երևան

Երևանում «Գյոթե կենտրոն»-ը ներկայացնում է «Սահմանը» (Die Grenze) ցուցադրությունը:

Թիբո դը Ռոյթերի և Ինկե Արնսի համադրությամբ խմբակային ցուցադրություն, որը խորհելու առիթ է տալիս Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական ու մշակութային սահմանի մասին: Կարդալ ավելին

26 May

Ձայնային կատարում

Վիկտոր Համբարձումյանի անվան Երևանի պետական համալսարանի աստղադիտարան, Երևան, Աբովյան 43

Մայիսի 26-ին, ժամը՝ 19:00

Ձայնային կատարում, իրականացնող՝ Ձայնալաբ արվեստի, գիտության և տեխնոլոգիաների փորձարարական հարթակ: Կազմակերպիչներ՝ Արվեստ Հայաստան հիմնադրամ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն:

 

29 May

Բաց ստուդիա

Կորյունի 8, բն. 8, ժամը՝ 19:00

4Plus-ը ներկայացնում է հայ կին լուսանկարիչների հավաքական բաց արվեստանոց ցուցադրություն, որի նպատակն է զարգացնել վավերագրական լուսանկարչությունը և ընդլայնել կանանց իրավունքներն ու հնարավորությունները
Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Կարդալ ավելին

31 May

«Նախապատրաստիր ինքդ քեզ արվեստի շուկայի համար»

Սարյան 5, ժամը՝ 14:00-18:15 

Սեմինար-քննարկում Kunsthalle Tbilisi-ի հիմնադիր և Թբիլիսիի Ազատ համալսարանի VAADS-ի դեկան Իռենա Պոպիաշվիլու և կոնցեպտուալ արվեստագետ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի դասախոս, Բեռլինի նկարիչների ծրագրի (BPA) մենթոր՝ Օլաֆ Նիկոլայի հետ, մոդերատոր՝ Աննա Գարգարյան (In SITU արվեստի գործակալության և HAYP Pop Up Gallery-ի համահիմնադիր): Ներկայացնում է IN SITU արվետսի գործակալությունը Գյոթե կենտրոնի հետ համատեղ:

June 2 - June 23

Felix//Between Cycles

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Սարյան փողոց 6, 4-րդ հարկ

Ցուցահանդեսը բացվում է հունիսի 2-ին, 2019, ժամը՝ 18:00-20:00

«Ֆելիքս // Շրջանների միջև»
Ֆելիքս Եղիազարյանի չցուցադրված գործերի շարք
Համերգ` Ալեքս Բաբոյան և Արմեն Հյուսնունց  Կարդա ավելին

29 May

Դասընթաց Ռոբեն Մալայանի հետ

Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Արամի 1

Հայկական գեղագրության վերաբերյալ վարպետության դաս՝ մրցանակակիր, ստեղծագործական տնօրեն և վիզուալ արտիստ Ռուբեն Մաայանի հետ: Կարդալ ավելին

26 May – 2 june

ARé Կատարողական արվեստների փառատոն

Լրացուցիչ միջոցառումների մանրամսների և նորությունների համար այցելեք ARé Կատարողական արվեստների փառատոն-ի կայքէջ

Գրիգոր Խաչատրյան, Էդիկ Պողոսյան ցուցահանդես / պերֆորմանս «Անհեթեթության զուսպ հմայքը», Դալան ցուցասրահ,  Երևան, Աբովյան 12 (մայիսի 26, ժամը՝ 19:00)

Դրիս Ֆերհոեֆեն (Նիդերլանդներ) «Հուսահատ մարդ» («Homo Desperatus») վիդեո ինստալյացիա
Վայրը՝ Ալ. Թամանյան անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ (ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք) / Մայիսի 28 – հունիսի 4 / Սկիզբը՝ 19:00

Օլաֆ Նիկոլայ (Գերմանիա) և Նազարեթ Կարոյան (Հայաստան) Խաղ/Վերահսկողություն (հատուկ ներկայացում Երևանի Գյոթե կենտրոնի և ARé կատարողական արվեստների փառատոնի
հետ համագործակցությամբ)
Վայրը՝ Երևանում Գյոթե կենտրոն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 1) / Մայիսի 30 / Սկիզբը՝ 19:00

Մաթիաս Ռինգգենբերգ – PRICE (Շվեյցարիա)
«Ու՞ր ենք ուզում գնալ այսօր» պերֆորմանս/հանդիպում արվեստագետի հետ
Վայրը՝ ՆՓԱԿ (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն), (ք. Երևան, Բուզանդի փողոց 1/3 ) / Հունիսի 1 / Սկիզբը՝ 19:00

25 May – 31 May

Տեխնոլոգիան որպես արտահայտման միջոց. ազգային ինքնությունը որպես տեսողական պատմվածք

Արդեան ցուցասրահ, Երևան, Աբովյան 1/1, ժամը 9:00-18:00

Բազգեն Բրուտյանի ղեկավարությամբ Արդեանի կատարած աշխատանքները, որոնք իրենց վրա են կրում հավաքական ինքնության, պատմության, հիշողության արժեքներ՝ արտահայտված են տեխնոլոգիական միջոցներով: Բազմաթիվ տեսակետներով և բազմատեսակ տեսողական լեզուներով ներկայացված գործերը արտահայտում են անցյալից մինչ ներկայի բարդությունները: Նրանք ձգտում են ներկայացնել ստեղծագործության, որը ցույց է տալիս, որ Հայաստանի մշակույթը շարունակում է ընդլայնվել և ստեղծել նորարար, նախաստեղծ գործեր 21-րդ դարի տեսողական լեզվով: Կարդալ ավելին

Back To Top