Skip to content

Թվային պլատֆորմի զարգացման համար «Արմենիա Արթ Ֆեյր» արվեստի հիմնադրամը հայտարարում է մրցույթ:

Հարթակի նպատակն է ներկայացնել առցանց ցուցահանդես, հյուրընկալել կրթական ծրագիր և արվեստագետներին առցանց  ներկայացնել:
Կայքը ստեղծելու  համար մեզ անհրաժեշտ է վեբ ծրագրավորող և երկու վեբ դիզայներ:
Վեբ դիզայներներից մեկը կձևավորի  ընդհանուր կայքէջը, իսկ մյուսը ` անհատ նկարչի օնլայն ցուցադրման տարածքը և կուրատորական առցանց ցուցահանդեսը:
Վեբ ծրագրավորողը  պետք է հնարավորություն ունենա զարգացնել պլատֆորմը, գերադասելի է word press-ով և ապահովի հետևյալ գործառույթները՝ օգտվողի գրանցում, սոցիալական մեդիայի ինտեգրում, լրատուների ինտեգրում, կոնտակտային ձևեր, ամրագրման ձևեր, քննարկման ֆորում, իրադարձությունների օրացույց, RSS հոսքեր, բլոգեր, առցանց հարցումներ, տեղեկատվության մատչելիություն / գործիքակազմեր, գաղտնաբառի պաշտպանություն:
Վեբ դիզայները պետք է լինի խիստ կրեատիվ, քանի որ նա ներկայացնում է  արվեստը և պետք է հետևյալ պլատֆորմների հետ  աշխատելու փորձ ունենա՝ Photoshop, Illustrator, readymag, cargo.
Խնդրում ենք ներկայացնել ձեր առաջարկները information@armeniaartfair.com  էլ.փոստին սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինչև սեպտեմբերի 28-ը:

Back To Top