Skip to content
Մասնակցի՛ր ԱԱՖ 2020

Արմենիա Արթ Ֆեյրը Սև ծովից և Կովկասից, Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքից նոր արվեստի առաջխաղացման և վաճառքի կարևորագույն հարթակ է, որը  գիտական դասախոսությունների, գեղարվեստական ներկայացումների, կրթական ծրագրերի և հնագույն Մետաքսի ճանապարհի ժամանակակից մշակույթի հանրային հասանելիություն է ապահովում:

Արմենիա Արթ Ֆեյրը դիմում-հայտեր է ընդունում ցուցասրահներից և ներկայացուցչությամբ հանդես եկող արվեստագետներից՝ ուշադրության կենտրոնում ունենալով արդի և ժամանակակից արվեստը, այդ թվում՝ գեղանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն և ինստալյացիա:

Ցուցահանդես-վաճառքի շրջանակներում մենք առաջարկում ենք մի հարթակ, որը ճկուն և մատչելի կլինի արվեստագետների համար, ցուցադրվողներին տրամադրում ենք լայնածավալ աջակցություն, ակտիվ մարկետինգ և գովազդային արշավներ: Բազմազան և որակյալ ցուցահանդես-վաճառք ապահովելու համար, բոլոր դիմում-հայտերը վերանայվում են ԱԱՖ ընտրող հանձնաժողովի կողմից: Կարդալ ավելին

Տարածաշրջան

Հայաստանն ու Կովկասը վաղուց գտնվում են տարբեր քաղաքակրթությունների և կայսրությունների խաչմերուկում՝ ստեղծելով կրոնական, լեզվական և մշակութային ազդեցությունների եզակի խառնուրդ, որը միահյուսվում է այստեղ ապրող ժողովուրդների հազարամյակների պատմությանը: Տարածաշրջանը եղել է առևտրային Մետաքսի ճանապարհի կարևոր տարր Եվրոպայի և Ասիայի միջև՝ գրավելով ճանապարհորդների աշխարհի շատ անկյուններից: Այս ամենն արտացոլվում է ներկայիս ժամանակակից Հայաստանում, որը բաց է աշխարհի համար և հպարտ է, որ իր դերակատարումն ունի տարածաշրջանի գեղարվեստական տաղանդների հարուստ բազմազանության մեջ:

Ծրագիր 2020

Շարունակելով կրթական և մասնագիտական հիմնարար բովանդակություն զարգացնելու իր հանձնառությունը՝ ԱԱՖ 2020-ի ուշադրության կենտրոնում են «Նոր արվեստը որպես ներդրում հավաքագրելով» և «Արվեստ և տեխնոլոգիա» ծրագրերը, ինչպես նաև «Արվեստի շաբաթ» ամբողջ քաղաքում ընթացող մշակույթի ծրագիրը:

2020 թվականի ծրագրի մասին լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն 2020 թվականի փետրվարին: 2020 ծրագրի մասին

Վայրը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կառույցը Երևանի ամենաառանձնահատուկ շինություններից մեկն է, որը նախագծվել է չորս ականավոր ճարտարապետների և Հայաստանում նեո-կոնստրուկտիվիզմի հետևորդների կողմից: Կարդալ ավելին

Armenia Art Fair 2020 will continue presenting the
most rewarding faire experience with unique insights in the editions to come.
Stay tuned to AAF 2020

Back To Top