Արմենիա Արթ Ֆեյր 2020
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Սույն էջում ներկայացված են կարևոր ցուցումներ և տեղեկատվություն Արմենիա Արթ Ֆեյրի մասին, որը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 12-15-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Դիմում-հայտն ուղրակելուց հետո Ձեզ հետ կապ կհաստատեն միջոցառման անձնակազմից:
Արմենիա Արթ Ֆեյրն առաջարկում է հովանավորի ճկուն փաթեթ այն ցուցադրվողների և ցուցասրահների համար, որոնք ունեն հովանավոր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել informaion@armeniaartfair.com էլեկտրոնային փոստին:
Ընդհանուր դրույթների և պայմանների ծանոթանալու համար սեղմել այստեղ, դիմում-հայտը լրացնելու համար սեղմել այստեղ:
2020 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հրավիրում ենք ցուցասրահների և կուրատորների (Ներկայացուցչական կատեգորիայի ներքո), որոնք ցանկանում են ներկայացնել արդի և ժամանակակից նկարներ, իլյուստրացիաներ, կոլաժներ, խառը տեխնիկա, քանդակներ և ինստալյացիաներ, մասնակցելու 2020 թվականին կայանալիք Արմենիա Արթ Ֆեյրին: Դիմում-հայտերը կհաստատվեն Արմենիա Արթ Ֆեյրի ընտրական կոմիտեի կողմից, հաստատման նամակները կուղարկվեն հայտերն ընդունելուց երկու շաբաթ հետո: Ցուցահանդեսի մասնակիցները կներկայացնեն արվեստի գործեր, որոնք ենթական են վաճառքի և համապատասխանում են ստանդարտ պատկերասրահի ցուցահանդեսային պրակտիկային: Բոլոր գները նշված են ԱՄՆ դոլարով, սակայն վճարումները կարող են կատարվել հայկական դրամով
Խնդրում ենք հաշվի առնել, որ դիմում-հայտում ներկայացրած լուսանկարները պետք է լինեն JPEG ֆորմատի և ունենան 300 թվային խտություն (dpi): Պատկերի առավելագույն չափը պետք է լինի 3000 պիքսել բարձրությամբ կամ լայնությամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր տրամադրած լուսանկարները կօգտագործվեն պատկերագրքում և առցանց:
ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ
Դիմում-հայտերն ընդունվում են՝ 20.11.2019
Դիմում-հայտերի վերջնաժամկետ՝ 02.03. 2020
ՎԱՅՐԸ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
ՍՏԵՆԴԻ ՉԱՓԵՐԸ
Եթե Ձեզ անհրաժեշտ է մեծ չափի ստենդ, կարող եք information@armeniaartfair.com էլեկտրոնային հասցեին:
9 քմ – 450.00 ԱՄՆ դոլար
11 քմ – 600.00 ԱՄՆ դոլար
13 քմ – 750.00 ԱՄՆ դոլար
17 քմ – 950.00 ԱՄՆ դոլար
22 քմ – 1250.00 ԱՄՆ դոլար
26 քմ – 1500.00 ԱՄՆ դոլար
ՍՏԵՆԴԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
– Ցուցահանդեսի 3-օրյա մասնակցություն
– Սպիտակ պատեր
– Տարբերանշան
– Մաքրություն
– Սեղան
– 2 աթոռ
– ԱԱՖ 2020 պատկերագրքում 1/2 էջ
– ԱԱՖ 2020 պատկերագրքի 1 օրինակ
– Մասնակցություն բացման ընդունելությանը
– Մասնակցություն ցանցային հավաքույթին
– Անվտանգություն
– 0% միջնորդավճար
Ցանկացած այլ ծախս, ինչպիսիք են՝ նյութեր, գործերի փաթեթավորում, կեցություն, ավիատոմսեր, տրանսպորտային միջոցներ, ապահովագրություն, հավելյալ վարձույթ ցուցադրվող կատարում է ինքը:
ՎԱՐՁԱՎՃԱՐՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐ
- Լրացուցիչ պատկերագիրք (15 ԱՄՆ դոլար)
- Լրացուցիչ լույսեր, յուրաքանչյուր լույսը՝ (20 ԱՄՆ դոլար)
- Լրացուցիչ տարբերանշան (10 ԱՄՆ դոլար)
Խնդրում ենք հաշվի առնել, որ լրացուցիչ կամ հատուկ կառուցման, տարբեր էլեկտրական ծառայությունների, դարակաշարերի, քանդակների պատվանդանների, փաթեթավորման և պիտույքների մատակարարման համար կպահանջվի լրացուցիչ վճար: Աշխատուժը կարող է տրամադրվել լրացուցիչ վճարի դիմաց: Անհրաժեշտ է նախապես տեղեկացնել, եթե Ձեզ անհրաժեշտ է որևէ օգնություն: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել information@armeniaartfair.com էլեկտրոնային հասցեին:
Տեղեկություն ցուցահանդեսի ստենդերի մասին
Ստենդերը պատրաստված են սպիտակ միջին խտության մանրաթելային տախտակներից:
– Ստենդների չափերն են՝ 2.30 մետր բարձրություն, 55 մմ հաստություն, 1.76 մետր և 1.20 մետր լայնություն
– Կարող է օգտագործվել երկու կողմից տարբեր ցուցահանդեսների կողմից:
– 1 մ լայնությամբ պատը կարող է պահել 20 կգ ծանրություն: (Կախովի կեռիկները սահմանափակ են):
– Ամուր կանգնելու համար՝ խաչաձև են:
Արվեստի գործերը շտկելու համար կարող եք օգտագործել՝
– Վելկրո, երկկողմանի ժապավեն, blu-tack
– Օղակներ, որոնցից հնարավոր է պատերին նկարներ կախել
–Աշխատանքները կախելու համար պտուտակները հնարավոր կլինի ամրացնել 35 մմ խորությամբ:
(Խնդրում ենք հաշվի առնել, որ ցուցահանդեսից հետո բոլոր պտուտակներն անհրաժեշտ է հեռացնել)
Չի կարելի օգտագործել
– Գայլիկոն
– Անփոփոխ հարմարեցումներ
– Այն ամենը, ինչը մշտապես վնասում է պատերին
– Կպչուն ժապավեն
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Գները ներկայացված են ԱՄՆ դոլարով: Հաշիվ-ապրանքագրերը էլեկտրոնային փոստով կուղարկվեն պահանջի դեպքում, վճարները ստանալուց հետո:
Ամրագրումը հաստատվում է միայն վճարը ստանալուց հետո: 15 օրվա ընթացքում պետք է կատարվի գումարի 50% վճարում: Մյուս 50% -ը պետք է վճարվի մինչև 2020 թվականի մարտի 2-ը:
Բոլոր վճարումները չեն վերադարձվում:
ՎԱՂ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԱԿ
Մինչև դեկտեմբերի 20-ը ամրագրումների համար գործում է 10% զեղչ:
Գործում է 48-ժամյա անվճար չեղարկման քաղաքականություն: Հայտը ներկայացնելուց հետո 48 ժամվա ընթացքում չեղարկելու և չտեղեկացնելու դեպքում կգանձվի ձեր ամրագրման 25% -ը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
Ցուցահադնեսի օտարերկրյա մասնակիցները պատասխանատու են վճարելու ցանկացած միջազգային փոխանցում / դրամական փոխանցում, որը կարող է առաջանալ մեր բանկային հաշվին գումար փոխանցելիս: