2-րդ ամենամյա Արմենիա Արթ Ֆեյրը մեծ հաջողություն ունեցավ ՝ կազմակերպչական թիմի քրտնաջան աշխատանքի և նվիրվածության շնորհիվ: Թեև տաղավարներն արդեն հավաքված են, «Երևան Էքսպո» ցուցահանդեսում ցուցադրվող արվեստի գործի և իրադարձության բուռն զգացմունքները կմնան բոլորի հետ, ովքեր մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին:
Մենք ունեցանք ավելի քան 3000 այցելու և վաճառեցինք արվեստի գործեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանի հավաքածուներից: Մենք ավելի քան կրկնապատկել էինք ցուցասրահների մասնակցությունը՝ ներկայացնելով 37 ցուցասրահ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իրանի , Իսպանիայի , Իսրայելի և Մեծ Բրիտանիայի : Մենք Հայաստանը ներկայացրեցինք որպես նոր ի հայտ եկող ժամանակակից արվեստի միջազգային հարթակ՝ տարբեր երկրներից լրատվամիջոցների լուսաբանումամբ:
Գալա բացման երեկոյին մասնակցեցին երևանյան քաղաքական, դիվանագիտական և մշակութային վերնախավի ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրության այն շերտը, որը Արմենիա Արթ Ֆեյրը համարում է նոր ժամանակակից Հայաստանի մոդել: Միջոցառումը շատ գրավիչ էր մեր գովազդատուների համար, ովքեր ցանկանում են համագործակցել նոր Հայաստանի եռանդուն և ստեղծագործ հատվածի հետ:
Վաճառված աշխատանքների հեղինակներից են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Շառլ Ադամյանը (Հայաստան), Տիգրան Մատուլյանը (Հայաստան), Ռուբեն Գրիգորյանը (Հայաստան), Վահագն Համալբաշյանը (Հայաստան), Դիանա Հակոբյանը (Հայաստան), իսրայելցի արվեստագետներ (Իսրայել), Հանի Նաջմը (Իրան):
Մենք շարունակում և զարգացնում նք կարևորագույն հատվածներ մեր առաջին գեղարվեստական ցուցահանդեսից, ներառյալ՝
- Նոր ի հայտ եկող արվեստագետներ. Իրանցի նոր ի հայտ եկող արվեստագետներին ներկայացրեց Քարամի Համիդրեզան, որը մշակել է առցանց հարթակ` ներկայացնեու երիտասարդ նկարիչներին ազատ և ժողովրդավարական ձևով, առանց գրաքննության: Հայաստանի գեղարվեստի ետական ակադեմիան ներկայացրեց The State Academy of Fine Arts of Armenia featured twelve Armenian Emerging Artists , նոր ի հայտ եկող արվեստագետների:
- Նոր անուններ. Կունստալ Բրատիսլավայի հիմնադիր տնօրեն Յուրայ Կարնին «Նոր անուններ» խորագրի ներքո ներկայացրեց Սլովակիայի երիտասարդ արվեստագետների աշխատանքները:
- Այս տարի մենք ներկայացրեցինք երկու հատուկ ծրագիր
Հետխորհրդային տարածաշրջանից ցուցադրությամբ հանդես եկավ անկախ համադրող Օլեգ Կոստյուչենկոն (Բելառուս), որը բելառուսցի արվեստագետներին կներկայացնի «Արտահանման տաղանդ» ծրագրում և երկրորդ ծրագիրը՝ համատեղ “Maifoto” հայ-գերմանական արվեստագետների ծրագիրն է (Հայաստան-Գերմանիա):
- Առաջին անգամ Արմենիա Արթ Ֆեյրի ժամանակ ներակայցավեցին այնպիսի ժամանակակցի հայ արվեստագետներ, ինչպիսիք են՝ Հենրիկ Սիրավյանը, Հայաստանում թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը էդուարդ Իսաբեկյանը և Ֆելիքս Եղիազարյանը: Ցուցահանդես-վաճառքի ընթացքում նարկայացվեցին նաև հայ արվեստագետներ արտերկրից, ադ թվում՝ Բեյրութում հիմնված հայ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը:
- Արթ Ֆեյրի հետ համատեղ, մենք կազմակերպեցինք դասախոսություն Լոնդոնի Սոթբի արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտորՅան Ռոբերթսոնի մասնակցությամբ՝ խրախուսելու նորարարություններն արվեստի արտադրության ոլորտում: Ծրագրում ներառված էր նաև Արվեստ և տեխնոլոգիա դասախոսությունը՝ Domestic Data Streamers ստուդիայի համահիմնադիր Պո Գարսիայի մասնակցությամբ, վորքշոփ վիզուալ լեհ արվեստագետ Պրժեմիսլավ Յասելսկու մասնակցությամբ, , որին միացան երիտասարդ արվեստագետներ և Թումոյի սաները: Վորքշոփի արդյունքները ներկայացվեցին Արմենիա Արթ Ֆեյրի ժամանակ:
Ցուցահանդես-վաճառքը կատարեց նաև իր սոցիալական առաքելությունը՝ հյուրընկալելով երկու կարևորագույն նախագծեր, որոնք ուղղված էին հոգեկան առողջության պահպանման տաբուի կոտրմանը և վերամշակման միջոցով երեխաներին շրջակա միջավայրի պատասխանատվության խթանմանը: Ավելի կարդալ ծրագրում