Skip to content

2018 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ առաջին Armenia Art Fair-ը, որը հյուրընկալեց արվեստի աշխարհի մասնագետներին, գնորդներին և հասարակությանը՝ միասին բացահայտելու արվեստի գործեր Կովկասից, Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից և Մեծ Բրիտանիայից: Armenia Art Fair-ը հարթակ է ապահովում ոչ միայն հաստատված արվեստագետների և պատկերասրահների համար, այլև նրանց համար, որոնք գործում են ոչ պայմանական, ինչպիսիք են փոփ-ափ, առցանց պատկերասրահները, ճանապարհը հարթելով և տարածք ապահովելով  ավելի շատ արվեստագետների և արվեստի ներգրավման համար:


Քառօրյա ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին 19 պատկերասրահ, ավելի քան 20 արվեստագետ “Open Space” հարթակում, ինչպես նաև ներկայացվեցին դասախոսություններ և արվեստի մասին զրույցներ՝ հանգստյան օրերին ներգրավվելով շուրջ 2000 մասնակիցների: Ընդհանուր առմամբ վաճառվեց 10 նկար, 3 նոր գործերի պատվերներ ընդունվեցին:

Միջոցառումը տեղի ունեցավ Երևան էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսի համար օգտագործվեց կենտրոնի 4500 քառակուսի մետր տարածքով երկու հարկերը:

Հայաստանում հիմնադրված պատկերասրահներից ներկայացվեցին Կարոյան ցուցասրահը, Անտիկյանի ցուցասրահը, Դալան արվեստի ցուցասրահը, Գալերի 25-ը, Թաթուլ Առաքյան ցուցասրահը: Միջազգային տաղավարներում ներկայացված էին  Լիբանանում հիմնադրված Art Residence Aley, Լոնդոնում հիմնադրված սիրական Litehouse  ցուցասրահը: Հայ երիտասարդ արվեստագետների ներկայացվածությունն ապահովել էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, ներկայացվեց նաև Բելառուս ինսայդը:

Դու արտե (ԱՄԷ) և Արթբիպ (ՄԹ) առցանց ցուցասրահները  ցուցահանդես-վաճառքում ներկայացրեցին իրենց աշխատանքները և վիրտուալ, և անձամբ ներկա գտնվելով էքսպո կենտրոնում:  

Մասնակցում էին նաև մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են հայկական արվեստի տարածմանն սահմանից դուրս, ինչպիսիք են` KulturDialog Armenian և Progressive Art Agency: Կուրատորական ներկայացուցչությամբ ցուցադրվեցին բելառուսցի Նատա Սոկոլովսկին և դոկտոր Ռանդալ Ռոդսը՝ «The Figure: Presence and Absence» խորագրով:

Բացահայտում բաժնում ներկայացվեց Սանկտ Պետերբուրգի անկախ-շրջիկ 7th Contemporary Art Fair-ը:

Armenia Art Fair 2018-ի ընթացքում ներկայացվեց նոր կուրատորական նախագիծ՝ Open Space-ը Եվա Խաչատրյանի գլխավորությամբ: Open Space-ը նվիրված է արվեստագետ / կուրատոր համագործակցությանը, անկախ արվեստի նախաձեռնություններին և կազմակերպություններին՝ ներկայացնելով բացառիկ ժամանակակից արվեստ` ուշադրությունը կենտրոնացնելով վիդեո արթի, տպագրության և ինստալյացիայի վրա:

Armenia Art Fair-ի ընթացքում կազմակերպվեցին մի շարք երկխոսություններ, պերֆորմանսներ, ցուցադրություններ և վորքշոփեր: 

“Slavs and Tartars” կոլեկտիվի պրակտիկան, որը հիմնված է երեք գործողությունների`ցուցահանդեսներ, գրքեր և դասախոսություն-պերֆորմանսների վրա, ներկայացրեց  “Transliteration Tease” դասախոսություն-պերֆորմանսը:

Կլոր սեղան քննարկումն ընթացավ «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից գլոբալ» խորագրով, որը վարեց դոկտոր Ռանդալ Ռոդսը: Քննարկմանը մասնակցեցին «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի» նախագահ, արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը, այցելու կուրատոր և գրող Գեորգ Շոլհամերը, «Ժամանակակից արվեստի ինստիտուտի» տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը: 

HAYP Pop Up ցուցասրահի հետ համատեղ կազմակերպվեց հատուկ ծրագիր՝ “The Leather Show” ցուցադրությամբ, որի ընթացքում ներկայացվեցին Երևանում ստեղծագործող նորահայտ արվեստագետ Նարեկ Բարսեղյանի աշխատանքները: Գեղանկարների սոլո ցուցադրությամբ ներկայացվեց դիզայներներ Նարեկ Ջհանգիրյանի, Տաթև Խաչատրյանի, Սարկո Մինեի և Վարդիթեր Մուրադյանի համատեղ ֆեշն պերֆորմանսը: 

ARè կատարողական արվեստի փառատոնի հետ համատեղ Armenia Art Fair-ի բացմանը ելույթով հանդես եկավ մենակատար, արվեստագետ, երաժշտական նոր և կատարողական ոճով հայտնի Քրիստիան Ցհենդերը:

Visual Gap Gallery Gängeviertel Art Center-ը և Goethe Institute-ը տեղում իրականացրեցին կրթական ծրագրեր տարբեր տարիքի այցելուների համար:

Այս ամենը տեղի ունեցավ Հայաստանում կատարված արտասովոր իրադարձությունների հետ զուգահեռ: Իրադարձություններ, որոնք նոր իրականությունեն բացում մեր երկրի համար: Armenia Art Fair-ը նպատակ ունի իր տեղն ունենալ այս հուզիչ նոր դարաշրջանում:  

Back To Top